46154 դիտում
19:19 19-09-2022
Հերթական անասնագողությունը՝ Լոռու մարզում. մարզի և Տաշիրի ոստիկանապետերը մի՞ թե անզոր են՝ հայտնաբերելու գողին կամ գողերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հեռախոսազանգեր է ստանում Լոռու մարզի Արծնի գյուղի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյան), ոստիկանության Տաշիրի բաժնի ( բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արամ Չթչյանի), գլխավորությամբ ոչինչ չեն ձեռնարկում, որպեսզի իրենց գյուղում վերջ դրվի անասնագողություններին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին թարմ դեպքը եղել է սեպտեմբերի 15-ին: Այդ օրը Արծնի համայնքի վարչական ղեկավար, 42-ամյա Խաչիկ Էգնատոսյանը ահազանգել է ոստիկանության Տաշիրի բաժին և հայտնել, որ իրենց գյուղում հերթական անգամ անասնագողության դեպքն է տեղի ունեցել:
Ահազանգով գյուղ է ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ, ով հանդիպել է նույն գյուղի բնակիչ, 66-ամյա Աղասի Ք.-ին և վերջինիս միջոցով պարզել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ից 06:30-ն ընկած ժամանակահատվածում իր տանը կից անասնագոմի դռան փականի օղակը կտրելու միջոցով մտել են անասնագոմ և այնտեղից գողացել 5 կով և 5 հորթ:
Քրեական հետախույզները, արձանագրելով տեղի ունեցածը, կարծես թե այդքանով իրենց գործը համարել են ավարտված ու կազմված նյութերը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ընտանիքը, ումից գողացել են կովերն ու հորթերը, գտնվում է սոցիալապես անապահով պայմաններում ու դա նրանց ընտանիքի միակ եկամուտն էր, սակայն ճիվաղը կամ ճիվաղները իրենց սև գործն են արել: Ընտանիքի անդամները փաստեր են ներկայացրել, թե որ ուղղությամբ են տարել իրենց անասուններին, իսկ Տաշիրի ոստիկանությունն ու Ստեփանավանի քննչականը չեն փորձել անգամ պարզել տուժածների հայտնած տեղեկությունների աղբյուրը, իսկ տուժածները հայտնել են նաև, թե որտեղի տեսախցիկներն են արձանագրել այդ ամենը:
Սա այդ գյուղում անասնագողության առաջին դեպքը չէ, նախկինում էլ նմանատիպ դեպքեր եղել են, սակայն ոստիկանությունն ու քննչական բաժինը դեռևս դրական արդյունք չեն արձանագրել անասնագողությունները բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև մարդկանց ապրուստի միջոց՝ խոշոր եղջերավոր անասունները հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սպարտակ Մ.-ն և հայտնել որ սեպտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրեն պատկանող անասնագոմի դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել անասնագոմ և այնտեղից գողացել 12 գլուխ կովերը:
Այս դեպքի փաստով էլ նույնպես Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն մինչ այս պահը՝ ոչ մի դրական արդյունք:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանն է
Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արամ Չթչյանն է
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
9342 դիտում
19:48 10-12-2014
Տուժողը պնդում է, որ քննիչը գողերին հայտնաբերելու փոխարեն՝ քրեական գործն է հաստացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ