Արցախում մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը. ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 21-ին մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։
Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահին և մշտական հանձնաժողովների նախագահներին, կստեղծվեն հաշվիչ հանձնախումբը և մշտական հանձնաժողովները։
Ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը։