1712 դիտում
10:19 14-09-2020
Մեկնարկել է յոթերորդ գումարման ԱԺ-ի հինգերորդ նստաշրջանի առաջին նիստը. ՈՒՂԻՂ
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման ԱԺ-ի հինգերորդ նստաշրջանի առաջին նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
Խորհրդարանը կքննարկի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն հարցը: Պատգամավորները կքննարկեն Դատավորների ընդհանուր ժողովի, ՀՀ նախագահի և կառավարության կողմից առաջադրված թեկնածուների ընտրության հարցը, կքվեարկեն:
Օրակարգում է նաև Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Պատգամավորները կքննարկեն նաև «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1203 դիտում
10:18 05-05-2020
Ընթանում է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
1090 դիտում
11:01 20-01-2021
ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ
913 դիտում
10:02 11-02-2021
ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ
Այս բաժնից
586 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
994 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում