211652_close_icon
views-count19839 դիտում article-date 20:03 21-05-2020

«Արամյանց» բժշկական կենտրոնի լավագույն աշխատողներին ստիպում են հեռանալ իրենց դիմումի համաձայն. բուժաշխատողները դժգոհում են ստեղծված իրավիճակից

«Արամյանց» բժշկական կենտրոնի բուժաշխատողները դժգոհում են խեղաթյուրված աշխատանքային մթնոլորտի պատճառով ստեղծված իրավիճակից: Աշխատակիցները կարծես բաժանված լինեն 2 խմբի՝ բուժաշխատողներ և այլ աշխատակիցներ, որոնք բոլորը տնօրենի բարեկամներն են: Տնօրենը նշված հաստատության սեփականտիրոջ որդին է: 1. Աշխատակիցները դժգոհում են, որ իրենց հետևում, հետապնդում են հիվանդանոցի ներսում տեղադրված տեսախցիկների միջոցով...Ընդ որում, այդ նպատակին ծառայելու համար նշանակված են վարչական աշխատողներ, որոնք ավելի բարձր են վարձատրվում, քան բժիշկը: 2. Աշխատանքը կազմակերպվում է վատառողջ մթնոլորտում: Բժիշկը ենթարկվում է ստորացման. Թվում է՝ ցանկացած մեկը, չունենալով համապատասխան կրթություն և նշված հիմնարկում չզբաղեցնելով ղեկավար պաշտոն, կարող է բժիշկին թելադրել իր կամքը: 3. Դեղատան աշխատողը պահանջում է հետ հանձնել նույնիսկ չնչին արժողության դեղերի դատարկված սրվակները, և անգամ իրեն թույլ է տալիս հիվանդից ճշտել, ստուգել, թե ինչ դեղորայք է ստացել՝ դրանով իսկ հիվանդին ներշնչելով անվստահություն բուժաշխատողի հանդեպ: 4. Բուժքրոջը կարգադրում են բացի իր աշխատանքից կատարել սանիտարական աշխատանք և երբ վերջինս ընդդիմանում է, պատասխանում են, որ իրենց հիվանդանոցն է, այդպես են ուզում: Այնուհետև ստիպում են գրել ազատման դիմում: Բացի այդ, բուժքրոջը պարտադրում են հերթապահել անվճար: 5. Մայրապետը չգիտի իր աշխատանքի ծավալը: Մասնավորապես, յուրաքանչյուր մայրապետ կատարում է 3 հոգու աշխատանք՝ ստանալով չնչին վարձատրություն: 6. Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հերթապահում է 1 բժիշկ, որը պատասխանատու է միաժամանակ բաժանմունքի և ընդունարանի համար: Իսկ եթե լինի շտապ դեպք, օրինակ՝ սրտի կանգ, որին անհրաժեշտ լինի վերականդանացման միջոցառումներ և միաժամանակ շտապ օգնությամբ բերվի հիվանդ և/կամ միաժամանակ բաժանմունքում որևէ հիվանդի համար շտապ բժշկի կարիք լինի, ապա այս դեպքում բժիշկը մեկն է, որը կանգնում է ընտրության առջև՝ որոշելու, թե որ հիվանդին առաջինը օգնություն ցուցաբերվի: Նշված իրավիճակում վտանգված է թե՛ հիվանդների առողջությունը, թե՛ բժիշկի անվտանգությունը: Եվ սա այն դեպքւոմ, երբ հիվանդանոցը չունի անվտանգության աշխատակից: 7. Մի տեսակ թշնամական վերաբերմունք է տիրում հիվանդանոցում: Բուժաշխատողները որևէ հարցով չեն իմանում ում դիմել. Տնօրենը բացարձակապես հեռու է բժշկությունից և բուժական գործի կազմակերպումից: Գլխավոր բժիշկն էլ անընդհատ փոխվում է: Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա տրվում է չնչին, ուշացումով: Դիմելու դեպքում պատճառաբանում են, որ պետական պատվերի շրջանակներում հատկացված գումարները չեն ստացվել առողջապահության նախարարությունից: 8. Լավագույն աշխատողներին ստիպել են հեռանալ իրենց դիմումի համաձայն: Եվ այս ու նմանատիպ գործընթացները շարունակական են… Այս հիվանդանոցը կարծես դուրս լինի կառավարության, մասնավորապես առողջապահության նախարարության տեսադաշտից այն պարագայում, երբ նշված հաստատությունում համատարած խախտվում են մարդու աշխատանքային իրավունքները, առողջապահական ուղեցույցերը: «Արամյանց» ԲԿ-ն, լինելով առողջապահական կառույց, նույնպես պետք է որ գտնվի առողջապահության նախարարի իրավասության տակ և ենթարկվի ՀՀ օրենսդրության կարգավորումներին: Տեղեկացնենք նաև, որ նույնաբովանդակ նամակ ենք հղել ՀՀ առողջապահության նախարարություն։ [b]Մի խումբ բուժաշխատողներ «Արամյանց» ԲԿ[/b]

Նմանատիպ նյութեր