1144 դիտում
10:17 22-05-2020
Կանոնակարգվում է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Օրենսդրական փաթեթով հիմնարար կարգավորումներ են մտցվում պատմամշակութային հուշարձանների ինչպես պահպանման, այնպես էլ դրանց առանձին գոտիների օգտագործման գործընթացներում, որոնց բացակայությունն այդ հարցերում կամայականությունների և ենթակայական մոտեցումների տեղիք է տվել:
Պատմական մեր հարուստ ժառանգության պահպանման մակարդակը բարձրացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ էական լիազորություններ են տրվել տեղական ինքնակառավարման մարմիններին: Վերջիններս ոչ միայն կարող են մասնակցել հուշարձանների ամրակայման նորոգման վերականգնման, տարածքների բարեկարգման աշխատանքներին, այլև կանոնակարգված մեխանիզմներով մասնակցել իրենց վարչական սահմաններում գտնվող հուշարձանների պահպանությանը: Վերջիններիս տրվում է նաև լիազորություն կասեցնելու օրենքի խախտմամբ իրականացվող հուշարձանների ամրակայման, նորոգման կամ բարեկարգման աշխատանքները:
Փաթեթի ընդունմամբ գործադիրն ակնկալում է ամբողջությամբ կանոնակարգել բնագավառի իրավական դաշտը, նպաստել հուշարձանների պահպանության գործընթացում իրավասու մարմինների և հասարակության պատասխանատվության բարձրացմանը: Շատ ժողովուրդների համար երազանք է մեր երկրում առկա նման կոթողներ ունենալը: Պատմական և մշակութային հարուստ ժառանգությունը մեր ժողովրդի անցյալն է, ներկան և ապագայի ուղեգիրը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1683 դիտում
09:51 27-03-2021
Կանոնակարգվում են հողերի ռեկուլտիվացման ֆինանսական մեխանիզմները․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
973 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»