7145 դիտում
09:13 23-05-2020
Ծածուկ ծառայությունը արդյունավետ մեթոդ է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ճանապարհային ոստիկանությունը վերջին օրերին իրականացնում է նաև ծածուկ ծառայություն` անկարգ վարորդներին «սանձելու» նպատակով: Երթևեկությունը վերահսկվում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմեքենաներով:
Ճանապարհապարեկային ծառայությունը տասնամյակներ ի վեր ունի ծածուկ ծառայություն իրականացնելու լիազորություն և երբեմն նույնիսկ պարտավոր է իրականացնել այդպիսի ծառայություն: Դեռևս խորհրդային շրջանում ներքին գործերի նախարարի հրամանով ամրագրված էին ծածուկ ծառայության իրականացման կարգը, ձևերը:
Վերջին անգամ 2006 թ. կառավարության որոշմամբ կրկին ամրագրվեցին ծառայության իրականացման կարգը և ձևերը: Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը` շեշտելով, որ ծածուկ ծառայությունը լրացուցիչ միջոց է երթևեկության վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
«Այսօր դրա արդարացի պահանջը կա: Օրինակ, մերժելի, անընդունելի արարքներ են տեղի ունենում քաղաքի ինչ-որ հատվածում, և մինչ Ճանապարհային ոստիկանությունը իր գունագրաֆիկ երանգավորում ունեցող մեքենայով, փարոսիկներով կժամանի դեպքի վայր, օրինախախտներն այլևս այդտեղ չեն լինում, փախչում են: Բա լավ, ո՞նց պայքարենք նրանց դեմ»,- ՃՈ ծածուկ ծառայության շուրջ ծագած հասարակական դժգոհություններին ի պատասխան ասաց Ա. Խաչատրյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1673 դիտում
10:16 09-07-2015
Հացադուլը պայքարի արդյունավետ մեթոդ չէ. Լյուդմիլա Սարգսյան. «Առավոտ»
Այս բաժնից
994 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»