7201 դիտում
13:26 23-05-2020
Խոշոր վթար Արցախում․ երկու մարդ մահացել է, երկուսը՝ հիվանդանոց տեղափոխվել մարմնական վնասվածքներով
Արցախում՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին մայիսի 22-ին ժամը 14։30-ի սահմանում խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։
«Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին իրար են բախվել «ՎԱԶ-2121», «ԲՄՎ-520» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ-520»-ի 1941թ ծնված ուղևորը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի 1953թ ծնված վարորդը բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին մահացել են, իսկ «ԲՄՎ-520» ավտոմեքենայի 1973թ ծնված վարորդը և «ՎԱԶ-2121»-ի ավտոմեքենայի 1980թ ծնված ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջբուժմիավորում։
Դեպքի վայր է մեկնել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնի քննիչը։
ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ»,- ասվում է ՔԿ հղորդագրությունում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1075 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
973 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1012 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»