19073 դիտում
10:17 10-01-2023
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ Mercedes-ը, մի քանի մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում․ 20-ամյա ՊՆ ծառայողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Արգամ Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին, Կանիաշիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Լ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվ են գործել նաև «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակայն գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն դասակի ավագ տեսուչներ Գևորգ Սիմոնյանն ու Նարեկ Ինջիղուլյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Բաղդասարյանի գլխավորւթյամբ։
Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ռազմիկ Լ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես ժամկետային զինծառայող։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մախմուդովի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+