1072 դիտում
13:37 23-05-2020
ՀՀ վարչապետը Վերին Դվին համայնքի բնակիչների հետ խոսեց գյուղվարկերի տրամադրման խնդրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ կառավարությունը փնտրում է այնպիսի մեխանիզմներ, որպեսզի բանկերը վարկ տրամադրելու համար գյուղացիների հողատարածքները որպես գրավ ընդունեն։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1016208.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով Վերին Դվին համայնքի բնակիչների հարցերին՝ ընդգծելով, որ այդ հարցով նախնական քննարկումներ կան, բայց հարցն այնքան էլ պարզ չէ։
Վերին Դվինի բնակիչներից մեկը ասաց, որ գյուղացիները ներկայումս ֆինանսավորման կարիք ունեն՝ մեծ մասը ունի վատ վարկային պատմություն, և բանկերը վարկեր չեն տրամադրում։
«Մեզ ասում են, եթե ստեղծում եք փոքրիկ կոլտնտեսություններ, ապա դրանք կապ չեն ունենա հին վարկային պատմությունների հետ, դրանք կարող են ֆինանսավորվել։ Հիմա մենք չորս հոգով ունենք մոտ 12 հա հող, ուզում ենք վարկ վերցնել, ստեղծել կոլեկտիվ տնտեսություն, սակայն բանկերը մերժում են։ Առաջին հերթին երաշխիք են պահանջում, իսկ երաշխիքներ չկան։ Արդյոք հնարավո՞ր է, որ երաշխիքը գյուղական համայքներում ավագանին տա կամ այլ մեխանիզմներ ստեղծվեն»,- հարցրեց Դվին համայքնի բնակիչը։
ՀՀ վարչապետը պատասխանեց, որ գյուղատնտեսական կոոպերատիվների համար պետությունը հակաճգնաժամային ծրագիր է ընդունել։
«Տեսակներ կա, որ մինչև 75 տոկոսը Կառավարությունն է տալիս, բայց 25 տոկոսի գրավը պետք է ապահովեք։ Քննարկում ենք, որ կարողանանք այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ հողը որպես գրավ բանկերը ընդունեն, սակայն դա շատ նախնական պատմություն է։ Ես հիմա չեմ ասում, որ կլինի այդպես, քննարկում ենք և դա այդքան էլ պարզ հարց չի»,- ասաց Փաշինյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5687 դիտում
15:11 15-03-2018
Սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրման ծրագրին միացել է նաև Կոնվերս բանկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5283 դիտում
14:22 14-09-2017
Գյուղվարկերի սուբսիդավորումը բավականին ծանր բեռ է, բայց մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու. վարչապետ
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»