Միքայել Մինասյան. Փաշինյանի փող աշխատելու մոլուցքն անկառավարելի է, ՀՀ-ից մաքսանենգ ծխախոտով բեռնված նոր ինքնաթիռ է գնացել Սոչի, այնտեղից էլ՝ Աբխազիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում խոսել է ՀՀ-ից ծխախոտի արտահանման մասին:
Նա հայտնել է, որ ՀՀ-ից ծխախոտով բեռնված նոր ինքնաթիռ է գնացել Սոչի, այնտեղից էլ՝ ՀՀ-ի կողմից չճանաչված Աբխազիա.
«Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով բեռնված նոր չվերթն է գնում դեպի Սոչի, այս անգամ արդեն Վորոնեժի դասերը քաղել են, սակայն մի նյուանս են մոռացել, որ ՀՀ-ն չի ճանաչում Աբխազիան որպես սուվերեն երկիր, և ՀՀ փաստաթղթերի մեջ չկա այդպիսի սուվերեն երկիր, ինչպիսին Աբխազիան է:
Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ փող աշխատելու մոլուցքն անկառավարելի է, իսկ մաքսայինը պարտավոր է հրանանգները կատարել, Աբխազիայի կողքին ավելացնում են ստորակետ, Վրաստան՝ ստեղծելով դիվանագիտական պրոբլեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում