640 դիտում
10:41 26-05-2020
Եգիպտացորենի մշակությամբ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Տարիներ առաջ նաեւ թռչնարտադրության ոլորտին զարկ տալու համար կարեւորվեց եգիպտացորենի մշակության զարգացումը: Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, ով զբաղվել է այդ խնդրով (եգիպտացորենի մշակության), ինչպես նախկինում, այսօր էլ համոզված է, որ եգիպտացորենի մշակությունը Հայաստանին խիստ անհրաժեշտ է:
«Մենք մեր երկրում թռչնաբուծությունը զարգացնելու շատ մեծ հնարավորություն ունենք: Խորհրդային վերջին տարիներին թռչնի մսով ու ձվով ինքնաբավ երկիր էինք: Մինչդեռ մի ժամանակահատված կար, որ դրսից բերվող գունավոր փաթեթներով թռչնի մսի համար մետրերով հերթեր էին: Անկախությունից հետո շրջան եղավ, որ մասամբ վերականգնեցինք թռչնաբուծության ոլորտը: Բայց վերջին 5-6 տարիներին նվազեց ոլորտի տեմպը: Մինչդեռ մենք հսկայական հնարավորություններ ունենք այս բնագավառը զարգացնելու և՛ խոշոր, և՛ միջին հատվածներում: Բայց դրա համար նախ պետք է կերի հարցը լուծենք: Ներմուծում ենք՝ հասկանալի հետևանքներով հանդերձ. թանկանում է ինքնարժեքը՝ տնտեսապես ոչ ձեռնտու դառնալով: Սակայն կարող ենք տեղական կերարտադրություն կազմակերպել: Եվ սրա բոլոր հնարավորություններն էլ ունենք: Որովհետև կերի մեջ տեսակարար մեծ կշիռ է կազմում եգիպացորենը, որի պահանջարկի 90 տոկոսը ներկրում ենք»,- պարզաբանեց Գառնիկ Պետրոսյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
824 դիտում
10:49 21-05-2020
Պետք է զարկ տալ եգիպտացորենի մշակությանը․ «Հայաստանի Հանրապետություն»
1295 դիտում
20:28 20-08-2014
Աստղերի դիմանկարներ՝ պատրաստված եգիպտացորենի փաթիլներից
15461 դիտում
15:43 15-08-2019
Հայտնվել Է եգիպտացորենի դաշտում իջած ինքնաթիռի ուղեւորների տարհանման տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
994 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»