1419 դիտում
10:57 26-05-2020
Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել, այդ բառերն օգտագործողներն են ծախվողները. Արցախի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 26-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց.
«Մեր քաղաքական ամենամեծ ձեռքբերումը «Միասնական Հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ համաձայնությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել ենք: Բավական լուրջ հաջողություններ ենք արձանագրել հետագա համագործակցության առումով Մասիս Մայիլյանի հետ:
Կան քննադատություններ: Ես ուզում եմ կոչ անել մեր մնացած քաղաքական գործիչներին՝ մի վիրավորեք մեր պետականաշինության գործում դեր ունեցած մեր հայրենիքի զավակներին: Մի փորձեք ազգի ապագայի հանդեպ ստանձնապ պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել: Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել: Այդ բառերն օգտագործողներն են ծախվողները:
Հանուն ազգի է ամեն ինչ կատարվում: Պաշտոն չենք տալիս ոչ մեկին և պաշտոն չենք տալու ոչ մեկին, այլ առաջարկում ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի նկատմամբ: Ճակատագրական ժամանակահատված ենք ապրում եւ այս առումով պաշտոնով չենք մեր առաքելությունն իրականացնելու»:
Նրա խոսքով, այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք ստացել են հանրության վստահության քվեն, իրենց մասնաբաժնով մասնակցելու են. «Մի մտահոգվեք, ոչ մեկին չեն առել, ոչ մեկը չի ծախվել: Այն մարդիկ, որոնք ապրում են Արցախում, վաղուց ապացուցել են, որ ոչ առնում են, ոչ ծախում են: Քաղաքական գործընթացի արդյունքում ձեւավորվել է քաղաքական նոր դաշտ, որտեղ խաղացողների հիմնական նպատակը մեր ապագան է: Մենք փորձում ենք միասնության, համերաշխության, ընդհանուր օրակարգի շուրջ համագործակցել: Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր: Այդ թվում այդ ոչ վայել հայտարարություններ անողների առումով»,-ընդգծեց Արցախի նախագահը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2898 դիտում
12:57 11-06-2021
«Պատիվ ունեմ» դաշինք եւ ընտրակաշառք բառերն իրար հետ ասելը ծիծաղելի է. Արսեն Բաբայան. News.am
30668 դիտում
19:50 09-02-2016
«Լեգենդները չեն մեռնում». УАЗ -ը նոր շունչ է առել. ֆոտոշարք, տեսանյութ
Այս բաժնից
1183 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1225 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1237 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև