1085 դիտում
11:09 26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «...Արդեն 8 տարի է՝ Ավետիս Սանոյանը Սիրիայի Հալեպ քաղաքից տեղափոխվել է Արցախի Իշխանաձոր: Եղբոր հետ հիմնել են այգիներ, զբաղվում են հացահատիկի արտադրությամբ, ունեն սեփական տեխնիկական միջոցները: Այլևս վերադառնալու մասին չեն մտածում: Անցած տարվա աշնանը 1 հեկտարից ավելի տարածք մաքրել են մացառներից և տեղում ձիթենու այգի հիմնել: Սիրիայում ունեցել են ձիթենու այգի, և գիտեն մշակման ձևերը: «Սորանի» տեսակի տնկիներ են, ասաց Ավետիսը: Հայ բարեգործական ընդհանուր միության/ՀԲԸՄ/ ներկայացուցիչներն անցյալ տարի այցելել են Կովսական և ծանոթացել տեղանքին, ապա սիրիահայերին համագործակցություն են առաջարկել։ Ըստ իրենց ծրագրի՝ նախատեսել են այս տարածքում տնկել մինչև 150000 ձիթենի։ Այգիներ հիմնվել են արդեն Կովսականում, Դիցմայրիում, Իշխանաձորում, այլ բնակավայրերում:
-Իշխանաձորի հողը, օդը համապատասխանում են այս ծառերի զարգացմանը, -հավելեց մենատնտեսը:
Ասաց նաև՝ այս տեսակն աճում է սակավաջուր տարածքում, բերքատու է: Գեղեցիկ և բարձր ծառեր են դառնալու տնկիները: Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան:
-Ակնկալիքները մեծ են, հետագայում նաև վերամշակման արտադրամաս կբացենք: Բացի սննդի մեջ օգտագործելուց, հատկապես արժեքավոր է բուսայուղը, այս պտղից նաև օճառ են պատրաստում Սիրիայում,- ասաց Ավետիսը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
814 դիտում
10:48 14-04-2020
Արցախի Կովսականում հիմնվել են ձիթապտղի այգիներ․ «Հայաստանի Հանրապետություն»
3351 դիտում
21:20 23-10-2019
Վալերի Գերգիևը պարգևատրվել է Հայ-Ռուսական համալսարանի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» մեդալով
7494 դիտում
22:02 26-11-2021
Պուտինը ի նշան խաղաղության Փաշինյանին և Ալիևին ձիթենու ճյուղեր է նվիրել
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը