211652_close_icon
views-count811 դիտում article-date 10:48 14-04-2020

Արցախի Կովսականում հիմնվել են ձիթապտղի այգիներ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Վերջերս Կովսական քաղաքային համայնքում հիմնվել են ձիթապտղի այգիներ: Հայ բարեգործական ընդհանուր միության (ԲԸՄ) ներկայացուցիչներն անցյալ տարի այցելել են Կովսական և ծանոթացել տեղանքին, ապա սիրիահայերին համագործակցություն են առաջարկել։ Ըստ իրենց ծրագրի՝ նախատեսել են այս տարածքում տնկել մինչև 150․000 ձիթենի։ Տեղում ծրագրի պատասխանատուն համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Դոնապետյանն է։ Անցյալ տարի շահառուների հետ մի քանի խորհրդատվական հանդիպում են ունեցել։ Այս պահին 15․000 տնկի են բերել։ Ապագայում նախատեսել են տեղում կառուցել ձեթի գործարան: Ձիթենիները տնկվել են Կովսական քաղաքում և համայնքի կազմում գտնվող Դիցմայրի գյուղում, ինչպես նաև Կովսականի հարևան Ալաշկերտ համայնքում»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր