842 դիտում
09:25 27-05-2020
Հաքերային գրոհներ Ադրբեջանի կողմից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ լայնորեն լուսաբանվեց, որ այսօր ՄԻԵԴ-ը հրապարակելու է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը, որով արձանագրվել է՝ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
Սպասելի էր, որ Ադրբեջանն ինչ-որ կերպ կարձագանքի դրան, ու թեև պաշտոնական արձագանքները, կարելի է ասել, որ չկային, սակայն դրան զուգահեռ ակտիվ էին Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքերական խմբերը, որոնց թիրախում, ինչպես միշտ, հայկական ԶԼՄ-ներն ու հատկապես Արցախում բիզնես ծավալող ընկերությունների կայքերն էին։
Մասնավորապես, երեկ հարձակման հետևանքով news.am կայքում հայտնվել են ադրբեջանական սիմվոլներ և գրություններ, նմանաբովանդակ խնդիրներ են ստեղծել կրիպտոարժույթի առևտրով զբաղվող և Արցախում ևս գործող tetchange.com կայքի և այլ համացանցային ռեսուրսների վրա։
Չնայած գործող միջազգային օրենսդրությանը ու կիբերհանցագործությունների դեմ պայքարի միջազգային նորմերի առկայությանը՝ արևելյան հարևանի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող հաքերային խմբերը հատուկ օրերի շարունակում են կիբերհանցագործություններ իրականացնել, ինչը պետք է ստիպի մեր երկրին ավելի լուրջ ուշադրություն դարձնել վերոնշյալ հարցերին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6173 դիտում
15:56 25-08-2017
Դաժան մարտեր՝ Սիրիայի Իդլիբ նահանգում. ահաբեկիչների շուրջ 9000-անոց բանակը գրոհներ է ձեռնարկել
13328 դիտում
17:29 04-07-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել է հայտնի Purga ծածկագրող ծրագրի նոր գրոհներ
817 դիտում
18:14 01-04-2020
Սուլշեր. Խաղացողները կարանտինում մարզավիճակը պետք է պահեն կանանց հետ փոխանցումներ, գրոհներ եզրափակելով
Այս բաժնից
994 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»