211652_close_icon
views-count6295 դիտում article-date 12:54 27-05-2020

Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ դեռ չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ։ Այս մասին այսօր կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․«Մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ»։ Վարչապետը նշեց, որ իր համոզմամբ, կորոնավիրուսի ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հետավորություն: «Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք, ցավոք սրտի, դեռևս չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ։ Մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն, օրինակ, մենք մեր բազմաթիվ հայրենակիցներին արտերկրից վերադարձնում ենք հայրենիք ու նրանց մեջ կան, լինում են ու կլինեն կորոնավիրուսով վարակվածներ ու եթե մենք հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումը, անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ»,-ասաց նա և նշեց, որ ամենօրյա ռեժիմով խստացնելու են վարչական հարկադրանքի մեթոդները։

Նմանատիպ նյութեր