Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ազատամարտիկների երկու միությունների նախագահներին
Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 27-ին ընդունել է Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանին և Զոհված ազատամարտիկների միության նախագահ Աթուր Առուստամյանին:
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կարևորել է կառույցների գործունեությունը և վստահեցրել, որ դրանք կգնտվեն իր մշտական ուշադրության և հոգածության ներքո:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և փոխգործակցության առաջարկի համար՝ հյուրերը ԱԺ նախագահին են ներկայացրել կառուցների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներն ու առանձնացրել հիմնական ուղղությունները:
Հանդիպման ավարտին Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը խորհրդարանի նախագահին պարգևատրել է «Հայրենիք և հավատ» մեդալով: