769 դիտում
10:25 30-05-2020
Երկու կողմն էլ գոհ մնացին ՄԻԵԴ կարծիքից․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իրավաբանությունը բարդ գիտություն է՝ չեմ դադարում զարմանալուց, թե ինչպես է պատահում, որ նույն տեքստը կարող է մեկնաբանվել տրամագծորեն հակառակ իմաստներով: Վերջին օրինակն է Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երեկ հրապարակված կարծիքը՝ ի պատասխան Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից ներկայացված հարցման։ Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներն այդ խորհրդատվական փաստաթղթից քաղել են այն, ինչ իրենց է ձեռնտու, և ՄԻԵԴ-ի կարծիքը համարում իրենց քաղաքական գծի ճշմարիտ լինելու հաստատումը:
Քոչարյանի պաշտպանական թիմը և Երկրորդ նախագահի կողմնակիցները դրա մեջ տեսան հետևյալ պնդումը. ՄԻԵԴ-ը փաստել է, որ 300.1 («Սահմանադրական կարգի տապալում») հոդվածով Քոչարյանին մեղադրանք չէր կարող առաջադրվել, քանի որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ նման հոդված գոյություն չուներ:
Իշխանական կողմն էլ պնդում է, որ ՄԻԵԴ-ը լրիվ այլ բան է ասում. խնդիրը ոչ թե հոդվածն է, այլ հանցակազմն է, որը գոյություն է ունեցել մեր Քրեական օրենսգրքում:
Երկու կողմն էլ, որքան հասկանում եմ, գոհ մնացին ՄԻԵԴ կարծիքից:
Բնականաբար, լրագրողը չի կարող դատավոր լինել այդ իրավաբանական վեճում: Պարզապես արձանագրենք. գործը խիստ քաղաքականացված է, և այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ մեղադրանքն առաջադրվել է երկրի նախկին ղեկավարին՝ այն հանցագործության համար, որը, ենթադրաբար, կատարվել է քաղաքական իրադարձությունների՝ ընտրություններին հետևած գործընթացների ժամանակ: Եվ եթե այդպես է, ապա կարող եմ ենթադրել, որ իրավական նրբությունների վերլուծությունն այստեղ առանձնապես դեր չի խաղում: Այդ իմաստով Սահմանադրական դատարանի ձգտումը՝ ՄԻԵԴ-ի միջոցով պարզելու այդ նրբությունները, նույնպես մեծ հաշվով քաղաքական է: Եվ դարձյալ կրկնեմ՝ Երկրորդ նախագահի քաղաքական պատասխանատվությունը «մարտի 1-ի» սպանդի համար ինձ մոտ որևէ կասկած չի հարուցում:
ՄԻԵԴ-ն ինքը, ուզի թե չուզի, քաղաքական որոշումներ է կայացնում: Հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել ՄԻԵԴ-ի շատ կարևոր, մեր երկրի անվտանգության հետ կապված վճիռը Գուրգեն Մարգարյանի սպանության գործով: Եվրոպայի խորհուրդը դրանով դատապարտում է ազգային ատելության հողի վրա կատարված սպանությունը և ոճրագործի հերոսացումը, բայց մյուս կողմից՝ այդ ոճրագործության համար պատասխանատու է նկատում ոչ թե Ադրբեջան պետությանը, այլ մեկ անձի՝ Ռամիլ Սաֆարովին: Այդպիսին է միջազգային կառույցի քաղաքական դիրքորոշումը: Որքանո՞վ է այն շահեկան կամ վնասակար Հայաստանի համար՝ մեկնաբանությունների խնդիր է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
730 դիտում
11:39 01-04-2024
Դատախազության աշխատանքից լիովին գոհ և ավելի շուտ գոհ է ՀՀ քաղաքացիների 39%-ը
1755 դիտում
12:07 13-03-2021
ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
Այս բաժնից
991 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»