1060 դիտում
17:18 30-05-2020
Հնդկաստանի կառավարության կազմակերպած չվերթով Դելիից Հայաստան է վերադարձել ՀՀ 23 քաղաքացի
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ:
Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ Ֆեյսբուք»-ի էջում։
«Հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող Հայաստանի 23 քաղաքացիներ, իսկ Հայաստանից Հնդկաստան են տեղափոխվել Հայաստանում գտնվող 130 հնդիկ ուսանողներ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Հնդկաստանի գործընկերներին՝ ցուցաբերած աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
7000 դիտում
12:07 12-05-2020
Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության ջանքերի շնորհիվ երկու չվերթով Երևան է վերադարձել 34 ՀՀ քաղաքացի
1127 դիտում
16:00 13-01-2023
Հնդկական մամուլի պնդմամբ` Հայաստանը Դելիից ՀՕՊ համակարգեր կարող է գնել
Այս բաժնից
898 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
628 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
835 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով