4261 դիտում
16:27 30-05-2020
Մաքսանենգ ծխախոտի հետ կապված քրգործ չհարուցվեց, քաջարանցիների գլխին գործ է սարքվում, գույքահարկն անհիմն բարձրացնում են ու հետո զարմանում, թե ինչու իրենց հավատացող չկա. Երվանդ Վարոսյան
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է երկրում վերջին շրջանում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների: Գրառման մեջ ասվում է.
«Երեք ամիս հետո, չիմանալով ինչ անել, ինչպես դուրս գալ խայտառակ վիճակից, իշխանությունն ու կից սազարդարները սկսեցին «դիմակ կրեք» շոու ծրագիրը...
Մինչ այս պահը չգիտենք, թե ինչ շիլաշփոթ են սարքել բանակցային գործընթացը...
Մաքսանենգ ծխախոտի հետ կապված գործ չհարուցվեց, հնչեցին անհոդաբաշխ պատճառաբանություններ, թեև բոլորին է պարզ, թե ով կարող է այսօր Հայաստանից ապօրինի բեռով ծխախոտ ճանապարհել...
Շարունակվում են բոլորի համար ակնհայտ թիրախավորված, քաղաքական քրեական հետապնդումները...
Ոստիկանության բաժնում ծեծված քաջարանցիների գլխին գործ է սարքվում, նրանց կալանավորում են, ծեծողները երջանիկ ապրում են...
Առանց մարդկանց սոցիալական վիճակի բարելավման, առանց արժանապատիվ պայմաններով աշխատատեղերի ստեղծման, բարձրացվում է գույքահարկի շեմը, հանրությունից փող քերելու հեռահար նպատակով սահմանվում է բոլորի պարտադիր հայտարարագրման ինստիտուտը...
Ինչպես երբևէ ծաղկում է խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը...
Ու այսպես լիքը-լիքը բաներ, ու դեռ մարդ կա` զարմանում է, թե ինչու իրեն ու իր քայլին էլ հավատացող չկա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3537 դիտում
22:54 10-08-2021
Ես զարմանում եմ, որ զարմանում եք դիջեյ Աղաջանովի «արտաքին քաղաքական դոկտրինի» վրա. Նաիրա Զոհարբյան
Այս բաժնից
2332 դիտում
09:03 19-01-2025
Երեկոյան ժամերին սպասվում է ձյուն