211652_close_icon
views-count1057 դիտում article-date 19:30 31-05-2020

Մանչեսթերում թալանել են Ռիյադ Մահրեզի տունը. վնասը կազմում է ավելի քան 500 հազ. ֆունտ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի տունը թալանել են: Գողերը ներխուժել են Մանչեսթերի կենտրոնում գտնվող պենտհաուզ, երբ ֆուտբոլիստը տանը չի եղել: Վնասը կազմում է ավելի քան 500 հազ. ֆունտ: Հանցագործները տարել են թանկարժեք ժամացույցներ. Richard Mille (230 հազ. ֆունտ), Rolex Daytona (40 հազ. ֆունտ) և Rolex Day Date (35 հազ. ֆունտ): Գողերը նաև տարել են ապարանջաններ, 50 հազ. ֆունտ կանխիկ և հազվագյուտ մարզաշապիկների հավաքածու, որի արժեքը գնահատվում է 150 հազ. ֆունտ:

Նմանատիպ նյութեր