95199 դիտում
17:32 01-06-2020
Հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության փաստով հետախուզվող, նախկինում սպանության համար դատապարտված 34-ամյա «Էդուլիկը» ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 1-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքևխյան փողոցի բնակիչ, 34-ամյա Էդուարդ Եղիազարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր շրջապատին հայտնի է «Էդուլիկ» մականվամբ և նա կասկածվում է ապրիլի 15-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Բակունցի փողոցում նույն վարչական շրջանի բնակիչ, 39-ամյա Մանուկ Սարգսյանին հրազենով սպանելու մեջ:
Վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և այսօր նա իրավապահներին է ներկայացել՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա տեղափոխվելու է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, քանի որ դատարանը նրան կալանավորելու մասին որոշում էր կայացրել ու քննիչը հերթական անգամ դիմելու է դատարան, որպեսզի նրա նկատմամբ կալանքի որոշումը մնա ուժի մեջ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/20/1152761/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, ապրիլի 20-ին հետախուզում էր հայտարարվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքևխյան փողոցի բնակիչ, 34-ամյա Էդուարդ Եղիազարյանի նկատմամբ։
Վերջինս կասկածվում էր ապրիլի 15-ին Երևանում հրազենի գործադրմամբ Նոր Նորք վարչական շրջանի Բակունցի փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի հարևանությամբ, Նոր Նորք վարչական շրջանի Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Մանուկ Սարգսյանին սպանելու մեջ։
Նա հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Եղիազարյանը նախկինում սպանության համար դատապարտված է եղել և ընկերական շրջապատում հայտնի է «Էդուլիկ» մականվամբ։
Ավելի վաղ հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Յուրա Բաղդասարյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։
Նշված քրգործը հարուցվել էր ապրիլի 15-ին, Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով։ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հրազենային վնասվածքով մահացած վիճակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Մանուկ Սարգսյանն էր։
Մ. Սարգսյանը եղել էր Lexus մակնիշի 09 MՏ 090 համարանիշի ավտոմեքենայով, երբ անհայտ անձը Բակունց փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ էր արձակել Մ. Սարգսյանի ուղղությամբ, ով կրակոցների վայրից վիրավոր վիճակում մեքենան մոտ 700 մետր քշելով՝ բախվել էր աջակողմյան հատվածում կայանված Ford Transit, Opel և Ford Mondeo մակնիշի ավտոմեքենաներին։
Կրակոցի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 3 հատ 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճներ։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 205+
205+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2038 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)