4055 դիտում
09:01 02-06-2020
Երբ կզորացրվի Նիկոլ Փաշինյանի որդին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, առաջիկայում կզորացրվի: Ինչպես հայտնի է, նա պարտադիր զինվորական ծառայության էր մեկնել 2018 թվականի հուլիսի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց երկու ամիս անց: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ահմանված կարգի համաձայն, Նիկոլ Փաշինյանի որդու զորացրումը տեղի կունենա մինչև օգոստոսի 11-ը:
ՀՀ վարչապետի որդու՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնելը հատկապես ուշագրավ էր մշտապես հայտնի հրապարակումների ֆոնին, թե բարձրաստիճան որ պաշտոնյաների որդիներն են այս կամ այնկերպ խուսափել հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց:
Եվ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը մեծ շուքով սկսեց նախկին պաշտոնատար անձանց որդիների՝ բանակից ազատվելու գործընթացի քննություն իրականացնել:
Ի դեպ, ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տղան ծառայում է անպիսի զորամասում, որը սահմամամերձ չէ, բավականին «փափուկ տեղ» է համարվում, և, ըստ զինվորակաների մեջ տարածված խոսակցությունների, այնտեղ ժամանակին ծառայել են հայտնի հայրիկների փափկասուն որդիները:
Ավելին, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի 2 որդիները բանակում չեն ծառայել, ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով են վերջինիս երկու որդիներն ազատվել ծառայությունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
991 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»