2441 դիտում
09:13 02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այնպիսի իրավահարաբերությունները, ինչպիսիք աշխատանքայիններն են, շատ արագ են փոփոխվում և համարժեք արձագանքման ու կարգավորման պահանջ են առաջացնում: Մյուս կողմից էլ սա այն ոլորտն է, որտեղ հասարակությունն առավել զգայուն է իր իրավունքների պահպանման հարցում և այն կարգավորող օրենքի ցանկացած բաց անխուսափելիորեն բարձրաձայնվում է հասցեատիրոջ կողմից:
Հայաստանի աշխատանքային օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2005 թվականին, իսկ 2010 և 2015 թվականներին ենթարկվել երկու հիմնարար բարեփոխումների: Հինգ տարին արդեն ավանդույթ դարձած այն ժամանակահատվածն է, երբ աշխատանքային հարաբերությունները զարգացման որոշակի փուլ են անցնում, որի ընթացքում նոր պահանջներ ու իրավահարաբերությունների ձևեր են առաջանում և առարկայական պայմաններ են ստեղծվում իրավական ակտի բարեփոխման համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը: Իրավական ակտով վերլուծվել են Աշխատանքային օրենսգրքում առկա խնդիրները, դրանց առաջացման պատճառները, որի հիման վրա էլ նախանշվելու են նրա բարեփոխումները: Ոլորտի լիազոր մարմինը հայեցակարգը մշակելիս հաշվի է առել վերջին տարիներին աշխատողներից, գործատուներից, միջազգային կազմակերպություններից և փորձագետներից ստացած դիտողություններն ու առաջարկությունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8390 դիտում
10:48 16-09-2022
ՀԱՊԿ անդամ երկրները հրաժարվում են կատարել պայմանագրի դրույթները․ «Հայաստանի Հանրապետություն»
2617 դիտում
10:37 10-01-2020
Առաջնայինը աշխատանքի և աշխատողի խրախուսումն է․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը