17860 դիտում
21:14 02-06-2020
Երևանում՝ ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց, ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ իրականացնելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում այսօր՝ հունիս 2-ին, ուժեղացված ստուգայցեր են կատարվել Երևանի կենտրոն վարչական շրջանում:
Ոստիկանության ծառայողները, համագործակցելով իրավասու տեսչական մարմինների աշխատակիցների հետ, շրջեցին վարչական շրջանի բակերով ու փողոցներով՝ հետեւելով, որ քաղաքացիները պահպանեն հակահամաճարակային կանոնները։
Ստուգայցեր կատարվեցին նաեւ ինքնամեկուսացման ու հոգեհանգստի արարողությունների վայրեր։
Արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ոստիկանության ստուգայցերը լինելու են տարբեր վայրերում եւ անսպասելի. բոլոր օրինախախտները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության։
Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
841 դիտում
23:02 22-05-2020
Ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն . ՏԵՍԱՆՅՈՒԹ
7091 դիտում
22:00 27-05-2020
Մայիսի 27․ ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1875 դիտում
17:44 05-06-2022
Արցախի ոստիկանությունը խստացված ռեժիմով է ծառայություն անցկացնում