844 դիտում
23:02 22-05-2020
Ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն . ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու Պարետի որոշման կատարումը։
Ոստիկանության ծառայողները, համագործակցելով առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների հետ, այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին։
Ինքնամեկուսացման կանոնների խախտումների դեպքում կազմվում են վարչական իրավախախտման արձանագրություններ։
Հսկողություն է իրականացվում հասարակական տրանսպորտում։ Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում չպետք է լինեն նախատեսվածից ավելի ուղևորներ, վարորդները պետք է լինեն դիմակով, ձեռնոցով, ունենան պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ:
Ուղևորները նույնպես պարտադիր պետք է կրեն դիմակ ու ձեռնոցներ, տրանսպորտային միջոց նստելիս ախտահանեն ձեռքերը ավտոբուսի կամ միկրոավտոբուսի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ նյութերով։
Տաքսիներում նույնպես վարորդները պետք է լինեն դիմակով ու ձեռնոցներով, թույլ չի տրվում փոխադրել ուղևորների, որոնք առանց պաշտպանիչ միջոցների են, արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:
Ոստիկանները հայտնաբերում են նշված կանոնները խախտած անձանց, իջեցնում տրանսպորտային միջոցներից և կազմում արձանագրություն։
Ոստիկանները արտակարգ ծառայություն են իրականացնում նաև կանգառներում ու մարդաշատ վայրերում, հսկողություն են իրականացնում, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն և ունենան դիմակներ։
Հիշեցնենք նաև, որ հոգեհանգստյան և թաղման արարողություններին սրահում արգելվում է 5-ից ավելի անձանց ներկայությունը։
Պարետի բոլոր որոշումները կարող եք տեսնել gov.am կայքի «Պարետի որոշումներ» բաժնում։
Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները, դրանք խախտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2485 դիտում
11:00 24-11-2016
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն. ԼՂՀ ՊՆ
1213 դիտում
16:21 06-12-2015
Ոստիկանությունը շարունակում է իրականացնել վստահված անձանց, դիտորդների ահազանգերի մշտադիտարկումը
Այս բաժնից
1330 դիտում
23:58 07-02-2025
Հենց ունեցանք ազգային իշխանություն, նորից կլինենք անվտանգ պետություն. Վարուժան Գեղամյան
2221 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»