2545 դիտում
09:25 03-06-2020
Իշխանությունները համակերպվել են, որ վարակակիրների թիվը շարունակելու է աճել․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածների թվով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում մնալ բացարձակ առաջատար։ Եվ թվում է, թե ստեղծվել է մի իրավիճակ, երբ վարակի տարածումը անվերահսկելի բնույթ է ստացել։
Իշխանության ներկայացուցիչները նույնպես ընդունում են, որ անհնար է դարձել վերահսկել վարակի տարածումը, նույնիսկ հնչում է այն ենթադրությունը, թե այսօր Հայաստանում 18-20 հազարի չափով անսիմպտոմ չախտորոշված դեպքեր կան։
Իսկ այսպիսի իրավիճակում, երբ պարզ չէ, թե ովքեր են վարակակիրները, և դրա հետ մեկտեղ տեղեկություններ են շրջանառվում նաև թեստերի անբավարար քանակի մասին, իրավիճակի վերահսկողությունը թողնվում է ինքնահոսի։
Այլ խոսքով ասած՝ իշխանություններն արդեն համակերպվել են, որ վարակակիրների թիվը շարունակելու է աճել, և ամենացավալին այն է, որ աճելու է նաև մահերի թիվը այնքան ժամանակ, մինչև կորոնավիրուսի վարակը հասնի իր պիկին։ Սա ցույց տվեց նաև երեկվա օրը, երբ նոր հակառեկորդ գրանցեցինք՝ մեկ օրում 517 նոր վարակված, ընդամենը 25 առողջացած և... 19 մահ:
Եվ ամենահետաքրքրականն այն է, որ այսպիսի իրավիճակը համընկնում է մի այնպիսի իրադարձության հետ, երբ վարչապետն ու իր ընտանիքը ևս, ցավոք, վարակվում են կորոնավիրուսով։
Ինչևէ, սա առաջին դեպքը չէ, երբ որևէ պետության ղեկավար վարակվում է կորոնավիրուսով, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը, ՌԴ վարչապետը ևս վարակվեցին, սակայն նրանց պարագայում եթե հանրության հետ կապի անհրաժեշտություն էր առաջանում, ապա դա կատարվում էր հեռավար եղանակով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4427 դիտում
10:18 11-05-2020
COVID-19. աշխարհում վարակակիրների թիվը գերազանցել է 4,1 միլիոնը
6655 դիտում
22:25 08-06-2020
Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1069 է․ Գարիկ Սարգսյան
Այս բաժնից
991 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»