211652_close_icon
views-count1261 դիտում article-date 14:52 03-06-2020

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում և կոչ է անում քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը․ «Խիստ անհրաժեշտության դեպքում բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելիս խնդրում ենք պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ և ձեռնոցներ: Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ և ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011550170, 011561954, 011563950 և 010592697 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր