945 դիտում
13:18 03-06-2020
Հակաճգնաժամային 10-րդ միջոցառումից օգտվել է շահառուների ավելի քան 87 տոկոսը. Տրվել է 294 մլն դրամի աջակցություն. ՊԵԿ
Հակաճգնաժամային 10-րդ միջոցառումն վարտվել է մայիսի 20-ին, որի շահառու են հանդիսանում այն սուբյեկտները, որոնք ապրիլի 1-ի դրությամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ են եւ որոնք 2019-ին եղել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կամ օգտվել էին ինքնազբաղված անձանց օրենքով սահմանված արտոնությունից: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Նրա խոսքով, այս միջոցառման շահառուների քանակը 6161 է, որից դիմումներ ներկայացրել եւ աջակցությունից օգտվել է 5390-ը (87,4 տոկոս). «Աջակցության գումարը կազմել է 294,4 մլն դրամ: Շահառուների մասնակցությունը եղել է բավականին բարձր:
Բոլոր հնարավոր շահառուներին ծանուցվել է, բոլորին ուղարկվել են համապատասխան հաղորդագրություններ, նաեւ միջոցառման ավարտից առաջ լրատվամիջոցների միջոցով մի քանի անգամ տեղեկացվել է: Վերջում արդեն փորձել ենք զանգերով ապահովել:
Այս ցանկում չեն ներառվել այն սուբյեկտները, որոնք 8-րդ միջոցառումով արդեն շահառու են եղել եւ օգտվել աջակցությունից: Այլ ոլորտային սահմանափակում չի եղել»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Նմանատիպ նյութեր
4180 դիտում
15:55 25-04-2020
Ովքեր կարող են օգտվել Կառավարության հակաճգնաժամային 10-րդ միջոցառումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4380 դիտում
12:36 13-05-2020
Կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է ավելի քան 1,1 մլն քաղաքացի
Այս բաժնից
973 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
697 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1057 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»