Կորոնավիրուսից Հայաստանում 33-ամյա քաղաքացի է մահացել․ 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ ունենք. Թորոսյան
Այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թարմ տվյալներ ներկայացրեց՝ նշելով, որ այս պահին կա 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի:
Մահացել է մեկ քաղաքացի, որը 33 տարեկան էր, որն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
«Որևէ մեկը՝ անկախ տարիքից, անկախ սեռից ապահովագրված չէ կորոնավիրուսով հիվանդության դրական ելքով: Այսինքն` մեր մտածելակերպը պետք է հարմարեցնենք նոր իրողություններին»: