211652_close_icon

Վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազար Ֆիզիկական եւ 17.4 հազար իրավաբանական անձ

views-count1208 դիտում article-date 15:29 05-06-2020
Կորոնավիրուսի տարածման եւ կանխարգելիչ միջոցառումների հետեւանքով տուժած ֆիզիկական եւ իրավաբանական անձ վարկառուներին աջակցելու նպատակով բանկերը եւ վարկային կազմակերպությունները տրամադրել են վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայել են գործող վարկերի պայմանները: Հայաստանի բանկերի միությունից հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական եւ 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր: ՀՀ առեւտրային բանկերն ակտիվորեն ներգրավված են նաեւ ՀՀ կառավարության կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային ծրագրերում։ Մասնավորապես՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու եւ որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումներ ձեռք բերելու համար, հունիսի 1-ի դրությամբ արդեն հաստատվել է 684 վարկային հայտ՝ ծավալը 44.7 մլրդ դրամին համարժեք։ Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, ֆինանսական կազմակերպությունների կողմից բավարարված (նախնական հաստատված) հայտերի քանակը կազմում է 10,431 (որից 8,815-ը մինչեւ 1 մլն ՀՀ դրամ միկրովարկեր), իսկ ծավալը՝ 15.4 մլրդ ՀՀ դրամ (որից 7.3 մլրդ-ը մինչեւ 1 մլն ՀՀ դրամ միկրովարկեր): Ըստ այդմ, հակաճգնաժամային երկու ծրագրերով ընդհանուր առմամբ բավարարվել է 11,115 վարկային հայտ, ընդհանուր ծավալը՝ 60.1 մլրդ դրամ։

Նմանատիպ նյութեր