211652_close_icon
views-count16357 դիտում article-date 16:23 15-06-2020

Բանկերը հետաձգել են 550 հազար ֆիզիկական և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում

Հայաստանյան բանկերը կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում հետաձգել են 550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում: «[url=https://armenpress.am/arm/news/1018500.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկ հետաձգվել է: Հետաձգված գումարները մոտ 100 մլրդ դրամի կարգի են»,-ասաց ԿԲ նախագահը: Կառավարության օժանդակության ծրագրերից մեկը հենց գյուղատնտեսության օժանդակության ծրագիրն էր: Բավարարված վարկային հայտերի ծավալը 2-րդ միջոցառմամբ կազմել է մոտ 17 մլրդ դրամ: Կորոնավիրուսի իրավիճակով պայմանվորված՝ արտակարգ դրության ընթացքում առևտրային բանկերը պետք է անհատական մոտեցում ցուցաբերեին հաճախորդներին՝ վարկային պարտավորությունների համար:

Նմանատիպ նյութեր