4183 դիտում
16:22 08-06-2020
Արցախի նախագահը նոր նշանակումներ է արել. Ջալալ Հարությունյանը մնում է. Արթուր Աղաբեկյանը՝ նախագահի գլխավոր խորհրդական
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Գեներալ-մայոր Ջալալ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:
Արայիկ Միքայելի Բաղրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար:
Երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, որոնց համաձայն՝ Գագիկ Մարտիրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Հայկ Պետրոսյանը:
Նախագահի նույն օրվա հրամանագրերով՝ գեներալ-մայոր Արմեն Անդրանիկի Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Գնդապետ Մհեր Սերգեյի Հայրիյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական:
Ազատուհի Սիմոնի Սիմոնյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով:
Լիլիթ Մարատի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ առողջապահության հարցերով։
Արայիկ Հարությունյանը հաստատել է նաեւ կառավարության որոշում Գագիկ Մարտիրոսյանին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին:
Նմանատիպ նյութեր
23587 դիտում
20:37 13-10-2017
Արթուր Աղաբեկյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական
1495 դիտում
12:20 01-10-2023
Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը միջազգային հետախուզման մեջ են. Ադրբեջանի գլխավոր դատախազ
1550 դիտում
12:02 16-09-2014
Արթուր Աղաբեկյանը առնվազն 20 տարվա անելիք ունի Արցախում. Առավոտ
Այս բաժնից
1180 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1222 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1234 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև