80011 դիտում
21:33 08-06-2020
Աղմկահարույց միջադեպ կարմիր բերետավորների ու Սամվել Ալեքսանյանի եղբորորդու մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=http://meganews.am/articles/65441?fbclid=IwAR3x4NuPvbxNlAr5NzEqfNgcPA5o1gt8pku7VtM3J5ok9E3c1Sf63rlbD6M]MegaNews.am[/url]-ի տեղեկություններով՝ երեկ՝ երևանյան ակումբներից մեկում՝ Kong cafe & cocktail ruum-ում, թեժ վիճաբանություն է բռնկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդի Արտակ Ալեքսանյանի ու կարմիր բերետավորների միջև։
Միջադեպի ընթացքում Արտակ Ալեքսանյանը հետ է եղել նաև նրա կինը՝ Լենան, որն, ինչպես հայտնի է, Գրիգորի Մարգարյանի` Բելաջիոյի Գրիշի դուստրն է։
Մեր աղբյուրները հայտնում են, որ վերոնշյալ միջադեպից հետո Ա. Ալեսանյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Մենք փորձեցիք տեղեկության իսկության, միջադեպի մանրամասների մասին մեկնաբանություն ստանալ հենց Ա. Ալեքսանյանից, բայց նրա հետ կապ հաստատել չստացվեց։
Դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար մեր թղթակիցը կապ հաստատեց նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հետ․ մանրամասները կներկայացնենք քիչ անց։
Ավելացրած.... Հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Նշված ծառայության ընթացքում Աբովյան փողոցի ակումբերից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։
Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Տեսանյութը՝ [url=https://hraparaktv.am/post/2503edf5b5ba2fc4eb96bab356b40bb4?fbclid=IwAR36LKeZ7Hol7UvOMgow_Jl3AToeKp3YHLBJfLuu6etbmWrSmaaETQpTHtA]Hraparaktv.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
139853 դիտում
01:05 17-06-2018
Բախում՝ կարմիր բերետավորների և գեներալ Մանվել Գրիգորյանի աջակիցների միջև. Slaq.am, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2380 դիտում
17:09 21-09-2023
Ծեծկռտուք, քաշքշուք քաղաքացիների ու կարմիր բերետավորների միջև Օպերայում․Hayeli.am
Այս բաժնից
574 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
583 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր