ՌԴ Սանկտ Պետերբուրգում հայտնի գործարարը իր Ferrari-ով 110 կմ/ժ արագությամբ ճակատ ճակատի բախվել է խաչմերուկը հատող մեքենային. կա 1 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Սանկտ Պետերբուրգում հայտնի գործարար Արսենի Օրլովն իր վարած Ferrari ավտոմեքենայով 110 կմ/ժ արագությամբ ընթանալով՝ ճակատ-ճակատի բախվել է այդ պահին խաչմերուկում գտնվող Volkswagen Polo ավտոմեքենային, որի վարոդը տեղում մահացել է:
Այս մասին հայտնում է LifeNews.-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ferrari-ի վարորդը, ով փորձել էր թարթող կանաչ լույսի տակ հատել խաչմերուկը, գլխի տրավմայով հոսպիտալացվել է:
Հարուցվել է քրեական գործ: