211652_close_icon
views-count1004 դիտում article-date 10:46 09-06-2020

ՄԻՊ գրասենյակի անցյալ տարվա բյուջետային հատկացումները 25 տոկոսով ավելի են եղել 2018-ի համեմատ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 2019-ի բյուջետային հատկացումները 25 տոկոսով ավելի են եղել 2018-ի համեմատ: «[url=https://armenpress.am/arm/news/1017834.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդման քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերից բացի գործնականում այլ ծրագրեր չկան, որոնք ՄԻՊ-ի կողմից կառավարվում են: Այդ հատկացումների համար 2019-ին նախատեսված միջոցները… ավելի են եղել՝ մոտ 25 տոկոսով, քան 2018-ին էր: Ընդհանուր առմամբ փաստացի օգտագործվել է 513 մլն դրամ՝ նախորդ տարվա 400 մլն դրամի փոխարեն»,-ասաց նախարարը: 2019-ին հատկացված միջոցներն օգտագործվել են այն բյուջետային ծրագրերի և միջոցառումների համար, որոնց շրջանակում նախատեսված է եղել ՄԻՊ-ի կողմից միջոցառումների ֆինանսավորումը: Երկու բյուջետային ծրագրում 14 միջոցառում է նախատեսված եղել ՄԻՊ-ի կողմից:

Նմանատիպ նյութեր