211652_close_icon
views-count2112 դիտում article-date 11:17 09-06-2020

Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 10-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 17.30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 4-րդ թաղամասի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար և Արծվանիստ համայնքների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Սյունիքի մարզի Գորհայք գյուղի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր