211652_close_icon
views-count3226 դիտում article-date 11:26 22-09-2021

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին՝ ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 20։00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Աղին, Իսահակյան, Լանջիկ, Ջրափի, Սարակապ, Սառնաղբյուր, Ձիթհանքով, Քարաբերդ, Հայկաձոր, Անի կայարան, Անիպեմզա, Բագրավան գյուղերի, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Մաստարա, Աշնակ, Թաթուլ, Ակունք, Իրինդ, Դավթաշեն, Եղնիկ, Շղարշիկ, Կաթնաղբյուր, Ցամաքասար, Սուսեր, Զարինջա, Հացաշեն, Նոր Արթիկ, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 11:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք գյուղի գազասպառողների և «Ս.Կ. Կազ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հ.Էմին 1-ին նրբանցքի, Մալխասյան փողոցի թիվ 1, 3, Մամիկոնյանց փողոցի թիվ 62 բազմաբնակարան շենքերի, Հ.Էմին փողոցի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, 10:30-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:  Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր