211652_close_icon
views-count82291 դիտում article-date 00:46 10-06-2020

Ականջիս հասավ նաև, որ Ավինյանի հրամանն է, զեկուցել են, որ Ռոման Մուրադյանն է, ասել է՝ պոլերին պառկացրեք. Hraparak.am

Նախօրեին մենք գրել էինք մի աղմկահարույց միջադեպի մասին, որի գխավոր «դերակատարները» ոստիկաններն էին, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին՝ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանը, վերջինիս ընկեր, նախկինում ՔՊ-ից պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանը։ Ծեծկռտուքի տեսանյութն էինք հրապարակել, որտեղ երեւում էր, թե ինչպես է ոստիկանությունը բիրտ ուժ կիրառում, հնչում են հայհոյանքներ եւ այլն։ Դեպքից հետո Արտակ Ալեքսանյանն ընկել է հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք։ [url=https://hraparak.am/post/20ac1349a3af8cfd1e93885e14c4ca7b]Hraparak.am[/url]-ը զրուցել է միջադեպի մասնակից Ռոման Մուրադյանի հետ։ Վերջինս մանրամասնեց, թե ինչ է եղել տեղի ունեցել․ «Ես փողոցում կնոջս հետ քայլում էի, պատահական հանդիպեցի ընկերոջս՝ Արտակ Ալեքսանյանին, մի քիչ շփվեցինք, քայլեցինք, տեսանք բաց ռեստորան կա Աբովյան փողոցում, բարձրացանք, նստեցինք, չորս հոգով նստած էինք։ Ներս մտան ոստիկանները՝ մոտավորապես 20 հոգի, ռեստորանի մենեջերին ասացին, որ այն փակ է պարետի որոշումով, մենեջերն էլ ասաց, որ մեր ռեստորանն իրավունք ունի բաց լինելու, որովհետեւ մենք ունենք նման որոշում՝ բաց լինելու, ասում էին, որ սա գիշերային ակումբ չի։ Մեզ էլ վատ տոնով ասում էին՝ «Դավայ, դավայ», տեղիցս վեր կացա, ասացի՝ դու ոստիկա՞ն ես, թե՞ փողոցի խուժան, այդ համազգեստի միջից ի՞նչ ձեւ ես խոսում, մի հատ քեզ կարգի հրավիրի, հասկացի՝ ում հետ ես խոսում։ Երբ վեր կացա ես, Արտակն ասաց՝ հաշիվը վերցնենք, դուրս գանք, ոստիկանն ասաց՝ «Դավայ, արագացրեք»։ Այնտեղ մեկը ճանաչում էր, ասաց՝ Ռոման ջան, բան չկա, սխալ խոսեց ինքը, քաղաքացիական հագուստով տղա էր, անունով դիմեց ինձ, այդտեղից հասկացա, որ ճանաչում է ինձ, ու այդտեղ՝ կադրերի մեջ երեւում էր, որ մենք դռնից դուրս եկանք, ես այդ ժամանակ հայհոյանք լսեցի ու վազեցի ներս։ Ուրեմն, Արտակ Ալեքսանյանը առաջին վայրկյանից ասում է՝ տղերք ջան, ոչ մի բան չկա, խնդրում եմ։ Ու ես հետ վազեցի ներս, տեսա, որ ինչ-որ մեկը հայհոյանք է տվել, արդեն քաշքշոց եղավ, գցեց ոստիկանը, ներսում եղավ դիմադրություն, բայց հայհոյանքները եղել են իրենց կողմից»։ [b]-Ձեր կողմից չի՞ եղել հայհոյանք։ [/b] -Եղել է։ [b]-Երբ որ մենակ ետ գնացիք նե՞րս։ [/b] -Ես կնոջս հետ արդեն դուրսն էի, Արտակը ներսում հաշիվն էր փակում․․․ Այս հնչեղությունը, որ Սամվել Ալեքսանյանի եղբոր որդուն փռեցին ասֆալտին, կեցցեն, ծափահարություններ, բայց ի՞նչ էր արել Արտակ Ալեքսանյանը․ կնոջ հետ քաղաքում զբոսնում էր, հանդիպեցի ես՝ կնոջս հետ, հրավիրեցի ներս։ Արտակը առաջին րոպեից ցանկացել է վեճը հանդարտեցնել։ Ինչո՞ւ են Արտակ Ալեքսանյանին փռել ասֆալտին, եթե ոչ Ռոման Մուրադյանին։ Ո՞ր Ռոման Մուրադյանին, որ 4 օլիմպիական չեմպիոնի անվան հետ կապված պատգամավորների հետ մի նախագծի վրա է աշխատո՞ւմ, որ կրթաթոշակ սահմանենք, այդ Ռոման Մուրադյանի՞ն։ [b]-Դուք ՔՊ-ից պատգամավորության թեկնածո՞ւ եք եղել, հարաբերություննե՞ր եք ունեցել նախկին իշխանության հետ փոխկապակցված անձանց հետ։ [/b] -Խնդրում եմ՝ եկեք ֆիքսենք․ ես ՔՊ-ական կամ որեւէ կուսակցական երբեւէ չեմ եղել։ Ուրեմն 2012 թվականից, երբ շատ մարդիկ՝ իրենց կանանց հետ չէին կողմնորոշվում, թե որ նախարարի մոտ գնային, ես այդ ժամանակից կանգնել եմ վարչապետ Փաշինյանի կողքը՝ լինելով բոլոր հայտնի մարդկանց ընկեր։ 2012-ից էսօրվա վարչապետի հետ մի քանի տեղեր հանդիպել, շփվել ու իրար հետ ընկերական ֆորմատի մեջ շատ հարցեր ենք քննարկել։ Վարչապետը իր ֆեյսբուքյան էջով, ինձ՝ լինելով Ալեքսանյանների ընկեր, Քոչարյանների ընկեր, ասում էր՝ շնորհակալություն։ Ես ոչ մի ձեւ չեմ կաշկանդվել այդ ամեն ինչը անելիս, կանգնել եմ վարչապետի կողքին։ Այդ ընկերների կողմից ոչ մի ձեւի նեղվածություն չի եղել, որովհետեւ ես գաղափարներս կիսել եմ, որովհետեւ աղետի գոտի չպիտի լիներ եւ վերջ, որ Ղարաբաղը պետք է լիներ մերը եւ վերջ։ Այդ տղամարդկությունը ես մեր վարչապետի մեջ տեսել եմ ու կանգնել եմ կողքը։ Մանրամասները՝ [url=https://hraparak.am/post/20ac1349a3af8cfd1e93885e14c4ca7b]Hraparak.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր