211652_close_icon
views-count52167 դիտում article-date 18:51 17-01-2014

29-ամյա տղային քննիչը կալանավորել է միայն այն բանի համար, որ տուժողը հայտնել է` նրա ձայնը զրնգում է ականջիս մեջ

Այսօր` հունվարի 17-ին, SHAMSHYAN.com-ին է դիմել Երևան քաղաքի Այգեկցի փողոցի բնակչուհի Կարինե Թոխյանը, ով իր անհանգստությունն է հայտնում կապված իր 29-ամյա տղայի նկատմամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցված գործերի փաստով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Տիկին Կարինեն մասնավորապես հայտնեց. «2013-ի հոկտեմբերի 12-ին, առավոտ շուտ Աբովյանի ոստիկանները քննիչ Կարեն Խանումյանի գլխավորությամբ եկան մեր տուն ու ասեցին, որ մի հարց ճշտելու նպատակով, Սուրենին կես ժամով տանում ենք բաժին, տանելուց էլ հայտնեցին, թե չանհանգստանաք, շուտով Սուրենը կգա տուն: Էն տանելն է , որ տարան: Ժամեր անց իմանում եմ, որ տղայիս մեղադրում են Արզնի գյուղում ավազակային հարձակում և բռնաբարության փորձ կատարելու մեջ: Դրանից հետո քննիչը դիմում է դատարան ու դատարանը տղայիս 2 ամսով կալանավորում է և նրան տեղափոխում են Նուբարաշենի բանտ: Նշանակում են մի քանի փորձաքննություններ ու բոլոր փորձաքննությունների արդյունքներով պարզվում է, որ տղաս անմեղ է: Երբ ինչ որ Մայրամ անունով մի կին, որը ճանաչվել էր տուժող, հայտնում է, որ ես իմ վրա հարձակվողի ձայնը նամանացնում եմ Սուրենի ձայնին, ու այս անգամ մեկ այլ նույն բաժնի ավագ քննիչ` Հրանտ Ասրյանը նորից է միջնորդում ու դատարանը 2-րդ անգամ երկարացնում է Սուրենի խափանմն միջոց կալանքը :Քննիչներն անգամ հարցում են արել Կենտրոնական բանկ, որպեսզի պարզեն, թե արդյոք Սուրենն այնտեղ ոսկի գրավադրել է, թե` ոչ, որտեղից պատասխանել են, որ չկա նաման բան»: Մայրը դիմում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, քանի որ վստահ է , որ Կոտայքի ոստիկաններն իր որդուն անհիմն են կալանավորել` պատճառաբանելով, որ տուժածը ասել է, թե ականջիս մեջ զրնգում է Սուրենի ձայնը: Մանրամասները` տեսանյութում Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր