996 դիտում
10:01 11-06-2020
ՀՀ-ին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 11 մլն դոլարով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 11 մլն 488 հազար դոլարի չափով: Բանն այն է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում փոփոխություն է կատարվել: Եվ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումն էլ կավելանա ավելի քան 39.9 մլն դոլարից մինչև 60 մլն դոլարի չափով՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով: Բացի այս, փոփոխությամբ ավելացվում է նաև Հայաստանի ներդրումը՝ 5.8 մլն դոլարից մինչև 7.9 մլն դոլար։ Ի դեպ, լրացուցիչ ֆինանսական միջոցներն ուղղված են տնտեսական աճի և ծրագրի մշակման նպատակների առավել արդյունավետ իրագործմանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխությունը ստորագրվել է այս տարվա մայիսի 13-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից: Իսկ, ահա, Համաշխարհային բանկը մեկ տարի ժամկետով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը: Համաշխարհային բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
13:05 27-06-2019
ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին կավելանա 7,4 մլն դոլարով և կկազմի 80,7 մլն դոլար
5898 դիտում
10:12 10-11-2017
Հայաստանի պետական 6 մլրդ 296.7 մլն դոլար պարտքը շուտով կավելանա ևս 80 մլն եվրոյով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը