5477 դիտում
10:49 11-06-2020
Կորոնավիրուսով մահացության ցուցանիշը Հայաստանում, բարեբախտաբար, ցածր է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ի տարբերություն համաշխարհային վիճակագրության թվերի, կորոնավիրուսով մահացության ցուցանիշը Հայաստանում, բարեբախտաբար, ցածր է, ինչը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի համաճարակաբանության վերահսկողության պատասխանատու Ռոմելլա Աբովյանը պայմանավորում է վարակակիրների վաղ հայտնաբերման գործընթացով: Նրա խոսքով, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի առջև դրված էր ահռելի աշխատանք՝ յուրաքանչյուր դեպքի ժամանակ անհապաղ կատարել համաճարակաբանական հետազոտություն, շտապ հայտնաբերել կոնտակտավորներին և մեկուսացնել:
Ինչ վերաբերում է թոքերի օդափոխման սարքավորումների թվաքանակին, ապա, բժշկուհու խոսքով, դրանց սակավության խնդիր առողջապահական համակարգում այս պահին չկա. «Եթե հասարակությունը սթափվի և հասականա, որ սա համընդհանուր պայքար է, ապա սարքավորումների խնդիր հետագայում չենք ունենա: ՀՀ-ում շատ բարձր պատրաստվածությամբ բժիշկներ են աշխատում, ովքեր անգամ չմտածելով ընտանիքի, երեխաների մասին, առաջնագծում են և պատրաստ են պայքարել մինչև վարակի ավարտը: ՀՀ-ում ապրող քաղաքացիները պետք է վստահեն ՀՀ կառավարությանը և առավելագույնս հետևեն պարերատան հորդորներին՝ նվազագույնի հասցնելով լայնամասշտաբ շփումները: Եթե հորդորներին չհետևենք, ապա վարակը կներթափանցի արդեն յուրաքանչյուրիս ընտանիք: Ժամանակավոր սահմանափակենք շփումները՝ այդպիսով բնակչությունը հարգանք կցուցաբերի այն բուժաշխատողների նկատմամբ, ովքեր կորցրել են 2020 թ. իրենց գարունը: Թու՛յլ տանք նրանց տուն, ընտանիք վերադառնալ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5091 դիտում
15:07 24-03-2018
Հայաստանում արձանագրվել է ազատազրկման վայրերում մահացության ամենաբարձր ցուցանիշը. Զեկույց
4593 դիտում
23:16 17-10-2018
Կրծքագեղձի և թոքերի քաղցկեղից մահացության ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է տարածաշրջանում. հետազոտություն
1025 դիտում
10:13 08-09-2021
Հայաստանում աճել է մահացության ցուցանիշը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»