979 դիտում
11:18 11-06-2020
Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԿԲ նախագահին և առաջարկեց նրան ճանապարհել ծափերով. armeniasputnik.am
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր կառավարության նիստին մասնակցում է վերջին անգամ: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գործունեության համար շնորհակալություն հայտնելով պաշտոնից հեռացող Արթուր Ջավադյանին, հայտնում է [url=https://armeniasputnik.am/armenia/20200611/23343539/---------.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR04edmiYqph9PwgjKCtgSvBuknfCkT6EzVth9IL8GbS1EewsO02wqS1bsw]armeniasputnik.am[/url]-ը։
«Պարոն Ջավադյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր գործունեության համար: Դրանք բավականին բուռն տարիներ են եղել, և այդ ընթացքում ՀՀ ԿԲ-ը իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ՀՀ ֆինանսական համակարգի և գների կայունությունը պահպանելու հարցում»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ Ջավադյանը կշարունակի աշխատել հօգուտ ՀՀ-ի, բայց այդ մասին կհայտարարվի ավելի ուշ: Իսկ առայժմ վարչապետն առաջարկեց ԿԲ նախագահին իր պաշտոնից ճանապարհել ծափերով, ինչն էլ արեցին կառավարության անդամները:
Հիշեցնենք, որ ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանը պաշտոնավարում է 2008 թվականից։ Նա 2 անգամ ԱԺ-ի կողմից ընտրվել է այդ պաշտոնում։ Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին։
Նմանատիպ նյութեր
6082 դիտում
23:20 02-04-2020
«Առողջ լինեք». մեկուսարաններից դուրս եկողներին ծաղիկներով ու ծափերով են ճանապարհել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Newmedia.am
3425 դիտում
13:38 11-05-2017
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Արփինե Հովհաննիսյանին. վերջինս կաշխատի ԱԺ-ում
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
796 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»