4101 դիտում
12:55 11-06-2020
Վրաստանը կօգնի Հայաստանին բժշկական անձնակազմով. Գախարիա
Ոչ մի երկիր չի կարող հաղթահարել կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է apsny.ge կայքը։
Վերջինի խոսքով՝ Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը, և համապատասխան կարգադրությունն արդեն տրվել է առողջապահության նախարարությանը:
«Մենք պետք է փոխադարձ աջակցություն ցուցաբերենք, քանի որ, ինչպես գիտեք, հարևան երկրներում իրավիճակը վերջերս բավականին լարված է դարձել: Ես անձամբ ամենօրյա կապի մեջ եմ ՀՀ վարչապետի, ինչպես նաև իմ գործընկերները, առողջապահության, էկոնոմիկայի նախարարները, Արտաքին գործերի նախարարները, եւ մենք արդեն որոշել ենք, թե ինչ օգնություն է պետք մեր հարևաններին:
Փոխադարձ օգնությունն այստեղ չափազանց կարեւոր է: Առողջապահության նախարարությանն արդեն հանձնարարվել է նախապատրաստել օգնությունը, որը Վրաստանը կարող է տրամադրել հարեւան Հայաստանին: Թվում է, որ առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմի հետ կապված օգնությունը, այդպիսի խնդրանք է եղել մեր հարեւանների կողմից»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Նմանատիպ նյութեր
2087 դիտում
16:55 23-12-2020
ԼՂ-ի հարցում Վրաստանը կարողացել է չեզոքություն պահպանել. Գախարիա
4736 դիտում
17:53 16-07-2020
Մեզ հաջողվել և հաջողվում է արդյունավետ կերպով կառավարել վիրուսը. Գախարիա
3361 դիտում
15:22 04-04-2019
Մոսկվան կօգնի Ադրբեջանին եւ Հայաստանին՝ իրականացնելու Վիեննայի հանդիպման արդյունքները. Զախարովա
Այս բաժնից
1219 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
763 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը