2087 դիտում
16:55 23-12-2020
ԼՂ-ի հարցում Վրաստանը կարողացել է չեզոքություն պահպանել. Գախարիա
Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների արդյունքում տարածաշրջանում խաղացողների թիվն աճել է, և ստեղծված իրավիճակում երկրի շահերից է բխում տարածաշրջանում ամրապնդել իր ռազմավարական գործընկերների ներկայությունը: Գրում է [url=https://www.apsny.ge/2020/pol/1608761593.php]apsny.ge[/url]-ն:
«Անհրաժեշտ է շատ զգույշ լինել այսօր տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին խոսելիս և այն գնահատելիս, քանի որ, ցավոք, տեղի ունեցածի վերջնական արդյունքները ոչ մեկի համար պարզ չեն: Ժամանակ է հարկավոր, որպեսզի մենք տեսնենք այդ փոփոխությունների ուրվագծերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Վրաստանը դիրքավորվի այդ փոփոխությունների ֆոնին: Այնուամենայնիվ, միանշանակ պարզ է, որ տարածաշրջանում Վրաստանի անվտանգության և շահերի ամրապնդման տեսանկյունից մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում մեր ռազմավարական գործընկերների ներկայությունն ամրապնդելու համար: Վերջին զարգացման արդյունքն այն է, որ տարածաշրջանում խաղացողների թիվն աճել է: Այսօր մեզ համար ամենահստակ և հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի մեր ռազմավարական գործընկերների ներկայությունը տարածաշրջանում առավելագույնի հասցնելը»,-ասել է Գախարիան:
Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման հետ կապված Վրաստանը «կարողացել է չեզոքություն պահպանել, ինչը թույլ է տվել բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ»:
Նմանատիպ նյութեր
4098 դիտում
12:55 11-06-2020
Վրաստանը կօգնի Հայաստանին բժշկական անձնակազմով. Գախարիա
949 դիտում
14:55 26-05-2024
Վրաստանը կարողացել է պահպանել խաղաղությունը երկրում՝ չնայած նախագահի դավաճանnւթյանը. Կոբախիձե
4733 դիտում
17:53 16-07-2020
Մեզ հաջողվել և հաջողվում է արդյունավետ կերպով կառավարել վիրուսը. Գախարիա
Այս բաժնից
1462 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
1288 դիտում
17:02 07-01-2025
Կյանքից հեռացել է «Ազգային ճակատ»-ի նախկին առաջնորդ Ժան Մարի Լը Պենը
877 դիտում
16:12 07-01-2025
Իրանում ՀՀ դեսպանն ու Իրանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները