3823 դիտում
13:44 11-06-2020
Այսուհետ նոտարում գործարքից հետո քաղաքացուն չեն ուղարկի կադաստր
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխության արդյունքում կպարզեցվի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացը։
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի նախատեսում նոտարական վավերացված գործարքից հետո պետական գրանցում իրականացնելու դեպքում 30-օրյա ժամկետը հարգելի համարել: «Այսինքն որևէ հիմք չկա, որով անձը կարող է այդ ժամկետի խախտումը հիմնավորել իր մեղքից չկախված հանգամանքներով: Դա ճանաչվել է հակասահմանադրական, դրա համար մենք առաջարկում ենք սահմանել այն հիմքերը, որոնց դեպքում՝ անձը կարող է հարգելի համարելու միջնորդություն ներկայացնել և դա կադաստրի կողմից հարգելի կհամարվի և պետական գրանցումը կիրականացվի:
Հաջորդն այն է, որ հիմա նորտարով վավերացված գործարքը նորտարը կարող է ուղարկել կադաստր, բայց դա հստակ իր պարտականությունների մեջ չի մտնում: Հիմա սահմանում ենք, որ դա իր պարտականությունն է: Այսինքն անձը նոտարի մոտ գործարքն իրականացնելիս էլ չգնա կադաստրում առանձին գրանցում կատարելու: Բայց եթե անձը չուզի նոտարի մոտ դա անել, կարող է առանձին դիմել կադաստր: Նաև սահմանվում է, որ դրա համար հավելյալ տուրք չգանձվի: Այսինքն այս փոփոխությամբ գործարքից հետո անձը կարող է չգնալ կադաստր և այնտեղ ևս մեկ դիմում մուտք անել: Միայն պետք է գնա և վերցնի իր սեփականության վկայականը»:
Նմանատիպ նյութեր
1367 դիտում
18:38 13-09-2019
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի հետ քննարկվել է «Խաղողի տնկարկների կադաստր» ծրագրի հայեցակարգը
3931 դիտում
09:37 01-12-2020
Վանաձորի հիվանդանոցի փոխարեն՝ կադաստր. «Ժամանակ»
Այս բաժնից
724 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
805 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1219 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ