852 դիտում
17:03 11-06-2020
ՄՕԿ-ի գործկոմի նիստում կարևոր որոշումներ են կայացվել
Տեսակապի միջոցով է տեղի ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի /ՄՕԿ / գործկոմի նիստը։
Քննարկման հիմնական թեմաներն են եղել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և կորոնավիրուսի հետևանքով առաջացած հարցերը։
Նախատեսվում է մինչև սեպտեմբեր ավարտել խաղերի նախապատրաստական ծրագիրը, որի տարբերակն այնուհետև կներկայացվի մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին:
Ենթադրվում է, որ ամառային մարզահանդեսի տեղափոխումը կարժենա մի քանի միլիարդ դոլար։ Այդ պատճառով ծախսերը ավելի քան 200 կետով կրճատելու հնարավորությունը կքննարկվի խաղերի կազմկոմիտեի հետ:
Անդրադարձ է եղել բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի/ FIBA / և բասկետբոլի ազգային ասոցիացիայի /NBA / օրացույցերի հետ կապված խնդիրներին: Հաշվի առնելով NBA- ում հաջորդ մրցաշրջանի հավանական հետաձգումներին, հնարավոր է, որ կանոնավոր մրցաշրջանի կամ փլեյ-օֆֆի հանդիպումները համընկնեն օլիմպիական խաղերի ժամկետների հետ, ինչի պատճառով շատ խաղացողներ, նույնիսկ թիմեր, կարող է չմասնակցեն օլիմպիական մրցաշարին։ Վստահություն է հայտնվել , որ FIBA- ն և NBA- ն կկարողանան փոխզիջման գալ այս հարցում:
Զեկույցներ են ներկայացրել << Պեկին - 2022 >>՝ ձմեռային և << Փարիզ -2024 >>՝ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեների ներկայացուցիչները։
Կկրճատվի 2024 թ․ ամառային օլիմպիական խաղերի մասնակցող մարզիկների քանակը։ Եթե Տոկիոյի խաղերում կներգրավվեն 11 հազար,ապա Փարիզում ՝ 10,500 մասնակիցներ:Փարիզի խաղերի վերջնական ռազմավարությունը կհաստատվի 2020 թ․ դեկտեմբերին։
Գնահատական է տրվել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF / նախկին ղեկավարության կոռուպցիոն գործունեությանը։ Չի բացառվում դիմել ավելի կոշտ՝ օլիմպիական ծրագրից ծանրամարտը հանելու պայմանին։ Նշվել է, որ մարզաձևում բարեփոխումների իրականացման գործընթացում ՄՕԿ –ը կշարունակի աջակցել IWF- ի նոր ղեկավարությանը։
Գործկոմը նաև քննարկել է ՄՕԿ-ի հինգ նոր թեկնածուների անդամակցության հարցը։
Հեռավար նիստը տևել է ավելի քան երեք ժամ ։
Նմանատիպ նյութեր
16706 դիտում
15:27 08-08-2018
Թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են շահագործումն արգելելու վերաբերյալ որոշումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1381 դիտում
10:12 25-03-2023
Նախագիծը դեռևս չի մշակվել. ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված․ «Փաստ»
Այս բաժնից
1492 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1867 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1777 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը