211652_close_icon
views-count752 դիտում article-date 10:37 12-06-2020

Հայաստանում քաղաքացու տնտեսական իրավունքները կպաշտպանվեն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մարդու տնտեսական և սոցիալական իրավունքների պաշտպանության համար ձևավորված են օրենսդրական համապատասխան դաշտ և այդ հարաբերությունները կարգավորող պետական-իրավական մարմիններ: Գործնականում սակայն լինում են դեպքեր, երբ նման հարաբերությունների ժամանակ ծագած խնդիրները հնարավոր է լինում կարգավորել ոչ իրավական գործիքներով: Վերիջինիս կարիքը հատկապես զգացվում է ծանրաբեռնված դատական համակարգ ունեցող երկրներում, որոնց թվին է դասվում նաև Հայաստանը: Վերոնշյալ իրողությունը պետություններին առաջադրում է տնտեսական և սոցիալական վեճերի լուծման նոր ինստիտուտների ստեղծման անհրաժեշտությունը: 2009 թ. Հայաստանում ներդրվեց ֆինանսական հաշտարարի գրասենյակը: Կանխատեսելի էր, որ Հայաստանի դատական համակարգի ծանրաբեռնվածության պատճառով այս ինստիտուտին դիմելու դեպքերը շատ էին լինելու: Ֆինանսական օմբուդսմենին գրասենյակի աշխատանքների առաջին տարում ծագած խնդիրների լուծման համար դիմել էին 54 անձ, իսկ արդեն 2018 թ. դիմումների թիվը տարեկան հասել էր 3000-ի: 2019 թ. Ֆինանսական հաշտարարի գրասենյակը քննել է 5500 գործ: Այս երևույթը փաստում է, որ անհամեմատ ավելի մեծ թվով ֆիզիկական և իրավաբանական անձինք նախընտրում են ֆինանսական վեճերը լուծել դատական համակարգից դուրս: Ներկայացվող խնդիրը նաև միջազգային իրավունքի պաշտպանության սուբյեկտների ուշադրության կենտրոնում է: Դեռևս 1966 թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, որը բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Հայաստանում այն ուժի մեջ է մտել 1993 թ. դեկտեմբերի 13-ին»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր