211652_close_icon
views-count787 դիտում article-date 12:20 13-06-2020

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 10 քաղաքացու մոտ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ, հաստատված դեպքերի թիվը հասել է 78-ի: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Վարակակիրներից 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են: Նրանցից մեկը նախկինում հաստատված դեպքերի հետ առնչություն չունի, Արցախ վերադարձել է Հայաստանի Հանրապետությունից և բժիշկներին դիմելուց հետո է պարզվել նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի մյուս 2 բնակիչները նախկինում հաստատված դեպքերի կոնտակտավորներ են: Իսկ նոր վարակված մյուս 7 քաղաքացիները Հադրութի շրջանի սահմանափակումներ մտցրած համայնքներից են, ովքեր վարակվել են սգո արարողության ժամանակ: COVID-19-ը հաղթահարել է ևս 11 քաղաքացի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 54 է: Մեկուսացված է 91 անձ, ընդհանուր թեստավորումների քանակը 1284 է: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր