Լա Լիգան դատի է տալու «Մալյորկա»-«Բարսելոնա» խաղի ժամանակ դաշտ ներխուժած երկրպագուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լա Լիգայի ղեկավարությունը մտադիր է դատի տալ երկրպագուին, որը 28-րդ տուրի «Մալյորկա»-«Բարսելոնա» խաղի ժամանակ խաղադաշտ էր ներխուժել:
Երկրորդ խաղակեսում Արգենտինայի հավաքականի և Լիոնել Մեսիի ազգանունով մարզաշապիկ հագած երիտասարդ անձը կարողացել էր խաղադաշտ ներխուժել:
Կարճ ժամանակ անց նրանց դաշտից դուրս էին բերել, իսկ հանդիպումը շարունակվել էր: Ավելի ուշ երկրպագուն հայտնել էր, որ երազում էր Մեսիի հետ սելֆի անել: